Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու. «Բարի գալուստ «Ոսկե ծիրան». Ավինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

ե

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրում է.  «Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու:

Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և արդեն հարազատ դարձած դրվագներ:

Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին:

Այս տարի ևս «Ոսկե ծիրանի»-ը իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Հատուկ այցով է ժամանել այս տարվա պատվավոր հյուր՝ ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։

Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը՝ երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տակ: Իսկ որպես Երևանի նեկայացուցիչ, ինձ մնում է միայն ասել՝

Բարի գալուստ Հայաստան,

Բարի գալուստ Երևան,

Բարի գալուստ «Ոսկե ծիրան»:

 

 

 --00—ԱՊ