Լավ թիմի տպավորություն է թողնում․ Վարդան Մինասյանը՝ Էգնատիայի հետ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

Screenshot_14

Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ։

Հուլիսի 13-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է սպասվող խաղի մասին, փոխանցում է Armsport.am-ը։

«Այո, լրիվ ուսումնասիրել ենք մրցակցին։ 100 %-ով ծանոթ ենք, թե ինչ ֆուտբոլ են դավանում և ինչ կազմ ունեն։ Լեգեոները մեծ մաս են կազմում այս թիմում։ Կարելի է ասել, որ հենց նրանք են տոն տալիս այս թիմի խաղում։ Առաջին գիծն ավելի լավ տպավորություն է թողնում։ Խաղակցված թիմ է, լավ ֆուտբոլիստներով։ Գիտենք, թե ինչ սխեմայով են խաղում, ինչպես են փոխում խաղի ժամանակ։ Այդ բոլոր ինֆորմացիան ունենք։ Լավ թիմի տպավորություն է թողնում։ Հավաքական ֆուտբոլիստներ կան կազմում»,- ասել է 49-ամյա մասնագետը։

«Արարատ-Արմենիա» – «Էգնատիա» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19։00։

--00—ՅՄ