Քննիչը կեղծ գրառման հիման վրա քրգործ է հարուցել․ինչպես է սկսվել «Հայրենիք» զորախմբի «փախուստի» գործը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

124913762_187905569620698_4860519583554734381_n

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ներկայացրել է, թե ինչպես է սկսվել իրենց զորախմբի «փախուստի» քրեա-քաղաքական գործը։

«Քանի որ այսօր Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ դատարանում հաղթել է ՔՊ երեսփոխան Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին, վերջինիս դատարանը պարտավորեցրել է հերքել մեր զորախմբի հասցեին արված զրպարտությունը, որոշեցի ձեզ պատմել, թե ինչպես է ընդհանրապես սկսվել այդ «փախուստի» քրեա–քաղաքական գործը։

Պետության և, հատկապես, իրավապահ մարմնի համար, ավելի խայտառակ բաներ քիչ են լինում։

Պարզվում է, որ քննչական կոմիտեն այդ կեղծ լուրը վերցրել է ոչ ավել և ոչ պակաս՝ ամենահայտնի ֆեյքերից մեկի՝ Ռեգինա Պրազյանի էջից։ Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ։

Կից ներկայացնում եմ այդ ամոթալի իրականության ապացույցները։

Ներկայիս իշխանության հենարան եղել և մնացել է կեղծիքը, սուտը և բամբասանքը։

Հ․Գ․ Ես ճի՞շտ եմ հիշում, որ Ռեգինա Պրազյան ֆեյքը ստյոպիկասաֆարյանական հերթական ֆեյքերից էր։ Սուտն ու կեղծիքը քայքայել են ձեզ․․․»։

--00—ՅՄ