Ֆեյսբուքում ակտիվացել են կեղծ գրառումները. պետք չէ արձագանքել դրանց

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News

Գարիկ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է.

«Հարգելի քաղաքացիներ, ֆեյսբուքյան օգտատերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են նման կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալների։

Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։

Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման կերպ վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։

Պետք չէ արձագանքել նման գրառումների՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս