Այս պահից միանում եմ Ստեփանակերտի հրապարակում մեկնարկած նստացույցին. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարութունը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վրեածննդի հրապարակում նստացույց հայատարարծ քաղաքացիներին:
 

1

«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց նա:

Հարությունյանն ասաց, թե այս նստացուցյով ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց ու կկատարեն իրենց պարտավորությունները:

«Նստացույցին միանալը ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել»,- ասաց նա:

--00—ԶՀ