Անվտանգության ապահովումը Ռուսաստանի կողմից խաղաղապահ առաքելության շրջանակներում է և անժամկետ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

«Այսօր Մարտունի քաղաքի հարակից տարածքում մասնակցել եմ մեր հերոս հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Նրանց սխրանքն ու նվիրումն անգնահատելի են, իսկ տղաների` ապրողներիս թողած պատգամը մեզ վերագտնելն ու քաջերի պաշտպանած Հայրենիքում հարատևելն է։

Խոնարհումս...»,- ասված է նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:

  • «Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է Ռուսաստանի կողմից խաղաղապահ առաքելության շրջանակներում, անժամկետ եւ մեզ հաջողվելու է այդ քաղաքականությունն իրականացնել»,-ասել է նա:

  --00—ՄՀ

Տեսանյութեր