Բայրամովը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը կրկնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

24875836_0_0_1600_901_1920x0_80_0_0_82d54fff3c9beb7568e26ef0f437228e

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» չպետք է պայմանավորված լինի Հայաստանի դիրքորոշմամբ։

Խոսվել է նաև Հաքարիի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետի մասին, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ դա Բաքվի ինքնիշխան իրավունքն է:

Բայրամովը կրկնել է այն առաջարկը, որ «Աղդամ-Խանքենդի մայրուղին կարող է օգտագործվել Ադրբեջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։

--00—ՅՄ