Սյունիքի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

387776029_718353787000655_2340241401001696000_n

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված, ստեղծված իրավիճակով պայմանավորված հումանիտար խնդիրների լուծման ու մի շարք այլ հարցեր։

--00—ՅՄ