Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում. ԱՀ Առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

գգ

Իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում:

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 18֊ին տված հարցազրույցում  ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:

«Առաջին հայացքից, կարծեք, հեշտ է լսել 219 օր։  Արդեն ամառ է, և երբ  հետադարձ հայացք ենք  ձգում, ապա Արցախի շրջափակումը սկսվեց  ձմռան  ցուրտ օրերից` աստիճանաբար շատ խոցելի դարձնելով  առողջապահության ոլորտը` և՛ մեր բուժառուների, և՛ բժշկական անձնակազմի համար։ Բնական է, որ մենք ունենում ենք և կունենանք խնդիրներ, որոնք հրատապ   լուծման կարիք ունեն։ Բայց դրանք ամեն օր փոխվում են,  ահագնանում: Բայց կարծում եմ, որ մինչև այժմ կարողացել ենք դրանք հաղթահարել,  փորձելու ենք նաև առաջիկայում` ի նպաստ մեր բուժառուների և հանրության: Ես տվյալ պահին չեմ կարող ասել, որ բավարար վիճակում ենք գտնվում, կարելի է  ասել, որ այն  ծանր է համարվում, և այդ ծանր վիճակը կդառնա ծայրահեղ ծանր»,-ներկայացրել է Վ. Թադևոսյանը:

--00—ՍՊ