Սիրահարվել եմ Սյունիքին․ ՌԴ դեսպանը նշել է Հայաստանի իր սիրելի քաղաքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ыы

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ Սյունիքն իրեն գրավել է, մասնավորապես՝ Գորիս, Կապան, Մեղրի քաղաքները:

Սյունիքում այս պահին բարդ իրավիճակը սրացել է։ Հայաստանում բարյացակամ են վերաբերվում Ռուսաստանին և ռուսներին, իսկ Սյունիքում այդ վերաբերմունքն ավելի ցայտուն է զգացվում,- նշել է նա։ 

Վերջերս դեսպանը կրկին եղել է Սյունիքում՝ մասնակցելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին, իսկ առաջին անգամ դեսպանն ընտանիքի հետ եղել է այնտեղ դեռ 2019 թվականին:

Կոպիրկինը Հայաստանի գլխավոր ներուժ է համարել մարդկային կապիտալը, որը հիմք է տալիս հույս դնել երկրի հետագա զարգացման վրա։

--00—ՍՊ