ՀՀ-ն ցնցվում է «ինչ ուզում`անում եմ» տրամաբանությունից, Երրորդ Հանրապետությունը մերժվել է. Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ՀՀ-ն ցնցվում է «ինչ ուզում`անում եմ» տրամաբանությունից, Երրորդ Հանրապետությունը մերժվել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը։

Ոսկանյանի համոզմամբ, ներկայումս չենք կարող հասնել նրան, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դիտարկվի, բայց տարօրինակ է, որ իշխանությունը հետամուտ չի լինում այն որպես ինքնուրույն վարչաքաղաքական միավոր պահելու համար։

Ըստ Ոսկանյանի՝ Վարդան Օսկանյանը հենց այդ առաջարկն է անում, բայց նրան ամբողջությամբ այլ պատասխան են տալիս՝ մերժելով բովանդակությունը։ Աշոտ Ոսկանյանը կարծում է, որ վերջին 30 տարիների սոցիալական անարդարության հետևանքով Հայաստանի բնակչությունը սկսել է մերժել Երրորդ Հանրապետությունը։ Նրա պնդմամբ, հասարակության մի զգալի մասը հիմա կարծում է, որ անում է այն, ինչ առաջ արգելված է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ