61-ամյա կինը դրամապանակ է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

դրամ

Հուլիսի 31-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տնտեսական խանութի մոտ կորցրել է դրամապանակը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ դրամապանակը գողացել է էջմիածինցի 61-ամյա կինը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է գողությունը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակը:

61-ամյա կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

--00—ԼՀ