Քանդված Պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

dd

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված Պատի պատմություն, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Քանդված Պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ։ Մեկ տարուց ավելի է՝ մի քանի մետր ճանապարհ չեն կարողանում կառուցել, խոսում են մետրո կառուցելուց։

Քանդված Պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավել, քանի որ չկա նվիրում քաղաքին, չկա պրոֆեսիոնալիզմ։

Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է, մնացածին կանդրադառնամ առաջիկայում»,- գրել է նա։ 

--00—ՍՊ