Հուսամ՝ Լաչինում ձեր տեսածը կփոխանցեք ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ ապահովելու իրավիճակի ճիշտ ըմբռնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ադրեջանական կողմից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը քաղաքականացնում է հումանիտար բեռների առաքման հարցը և արգելում է դրա տեղափոխումը ԼՂ։ Այդ լույսի ներքո կարևորում ենք միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի իշխանության վրա՝ հասցեական և ժամանակին արձագանքի միջոցով, որով կոչ կարվի ապահովելու իրավական ուժ ունեցող իր պարտավորությունների կատարումը։ Այս մասին Կոռնիձորում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։

«Դուք հնարավորություն ունեցաք ձեր աչքերով տեսնելու իրավիճակը տեղում և հավաստիանալու, որ միջանցքը արգելափակված է։ Հուսով ենք, որ այս տեղեկատվությունը կփոխանցեք ՄԱԿ կենտրոնակայան՝ ապահովելու համար ՄԱԿ քարտուղարության կողմից իրավիճակի ճիշտ ըմբռնումը և համապատասխան արձագանքը»,-ասել է նա՝ դիմելով այսօր Կոռնիձոր այցելած ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ