Բեռներն ինչքան Կոռնիձորում մնան, այնքան պարզ կլինի՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն.շվեդ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1116435

Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները:

Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը: Արին Կարապետը նշեց՝ եկել է իր աչքերով տեղում տեսնելու իրավիճակը:

«Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք կարող անցնել այս միջանցքով: Հիմա Արցախի 120 հազար բնակիչ շուրջ 8 ամիս շրջափակման մեջ է: Ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ բեռները չեն կարողանում անցնել»,-ասաց Կարապետը:

Ըստ նրա՝ հիմա պետք է Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան  անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար: «Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը:

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի բացում միջանցքը: Ամեն օր վիճակը վատանում է: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշեց՝ աշխարհը սա 24 ժամ տեսնում է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ