Շվեդ պատգամավորը համաշխարհային հանրությանը կոչ է արել միջանցքի հարցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Շվեդ պատգամավոր Բյորն Սյոդերն իր Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանն արձագանքել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը միակ ցամաքային կապն է արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչի համար։ Հակառակ դեպքում այն ​​կավարտվի հսկայական հումանիտար աղետով։

Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են դեկտեմբերի 12-ից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ըստ խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։

--00—ԼՄ