Ադրբեջանը ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը ԼՂ՝ խախտելով եռակողմ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը մարդասիրական բեռներ ուղարկելու որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ ԿԽՄԿ-ն հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ջանքերին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ