Իրանի արտգործնախարարը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

մամ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Տոկիոյում հանդիպել է իր ճապոնացի գործընկերոջ հետ, հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների մասին պնդումները՝ միաժամանակ նշելով, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայի հակամարտության ընթացքում մենք երբեք իրանական անօդաչու թռչող սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին: Հենց Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումներն են, որ հանգեցնում են հետագա ավերածությունների և կոտորածի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանի խոսքերն են մեջբերել ճապոնական ԶԼՄ-ները։

Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար «կարևոր հարևան երկիր է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ