Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

աշխարհ

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին երկրի տարածքում՝ Կարա Գուչ  գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:

Ինչպես նշում է IRNA գործակալությունը, միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:

Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում:

Ըստ գործակալության, հակամաչրտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս