ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովում ուսումնասիրվելու է բռնության տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

բաթ

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ արձագանքելով երեխայի բռնության տեսարաններով տեսանյութին, հանձնարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը, վերլուծել նման անթույլատրելի երևույթների առաջացման խորքային պատճառները:

Այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝  հավելելով, որ պատրաստվում է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հարկ է փաստել, որ նման երևույթը անընդունելի է իրավական պետությունում, ուր պետք է ճանաչվի կոնվենցիոն հայտնի դրույթը առ այն, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում»,-գրել է Բաքոյանը։ 

--00--ԼՀ