Երեխային բռնության ենթարկած մայրը Երևանում է՝ Կենտրոնականի բաժնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

K

Այսօր առավոտյան տեսանյութ էր տարածվել որտեղ մայրը բռնության է ենթարկում անչափահաս դստերը։

24News-ի բացառիկ տեղեկություններով՝ անձը, որը ավելի վաղ հայտնի դարձավ իբրև Աննա Արևշատյան, բնակվում է Երևանում և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում։

Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը 24News-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկատվությունը և նշեց նաև, որ ամուսինները Գավառից չեն. «Կինը` Շամշադինից է, ամուսինը` Իջևանից: Գավառում բնակվել են ընդամենը 2-3 տարի: Ամուսնու դատապարտվելուց հետո, կինը երեխաների հետ տեղափոխվել է Երևան: Իրավապահ համակարգից մենք փորձեցինք տեղեկատվություն ճշտել և պարզեցինք, որ տեսանյութը Երևանում է նկարահանվել»,- մանրամասնեց փոխքաղաքապետը:

Հարցին, իսկ այն ժամանակահատվածում որքան որ բնակվել են, ինչպիսի՞ վարք են ցուցաբերել, Դաշտոյանն ասաց. «Ոչ մի բանով աչքի չեն ընկել, նույիսկ, երբ տեսանյութը շրջանառվեց և նշվում էր, որ Գավառից են, փորձեցինք պարզել ո՞վ է, բայց չէինք էլ ճանաչում, որովհետև շատ կարճ ժամանակատված են բնակվել մեզ մոտ»,- հայտնեց փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը:

Մերի Մանուկյան

--00--ԼՀ