«FlyONE Armenia»-ն առաջատար ավիաընկերությունն է Հայաստանի ​​բյուջե հարկային վճարումների ծավալով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

արմ

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական ​​բյուջե հարկային վճարումների ծավալով առաջատար ավիաընկերությունը «FlyONE Armenia»-ն է ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «FlyONE Armenia» ավիաընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների թոփ 1000-ում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը։ Հաշվետու ժամանակահատվածում «FlyONE Armenia» -ն պետությանը վճարել է 2,2 մլրդ դրամ։  

Հաջորդը հայկական ավիաընկերություններից «Air Dilijans»-ն է, որը զբաղեցնում է 156-րդ հորիզոնականը․ ավիաընկերությունը վճարել է 1 միլիարդ դրամի չափով հարկ։

Flya Arna-ն զբաղեցնում է 201-րդ հորիզոնականը (795 միլիոն դրամ), 384-րդը՝ «Armenian Airlines»-ը (427 միլիոն դրամ), 420-րդ «Shirak Avia»-ն (396 միլիոն դրամ), 745-րդ՝ Armenian Airwais-ն (234 միլիոն դրամ):

 --00--ԼՀ