Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հհ.

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար:

Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար:

Հայաստանի հարևան Իրանում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին 4230 դոլար է, իսկ Թուրքիայում՝ 13380 դոլար:

--00--ԼՀ