Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարը մնում է Հայրապետյանը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

․

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատար Հովիկ Հայրապետյանը հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում Ռուսաստանից Սերգեյ Լոբանովն է, իսկ եռյակը եզրափակում է Բելառուսը ներկայացնող Դենիս Լազավիկը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես կգան 10  երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս