Փաշինյանը գործընկեր չունի, նրան արհամարհում են և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Փաշինյանը գործընկեր չունի, նրան արհամարհում են և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում. Ազատ Արշակյան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի համոզմամբ, պարզ չէ, թե ինչ քաղաքականություն է իրականացնում իշխանությունը, նրանք չեն հստակեցրել, թե ովքեր են մեր դաշնակիցները և որ ուղղությամբ ենք մենք շարժվում։ Արշակյանի կարծիքով, Երևանի նախընտրական կամպանիան ցածրորակ համերգ է հիշեցնում։

Ըստ նրա՝ վիճահարույց են և՛ մասնակից ուժերը, և՛ հենց գործընթացն ինքնին։ Բայց Արշակյանը նաև նշեց, որ եթե ընդդիմությունը կարողանա Երևանում հաջողության հասնել, ապա հաջորդ քայլը խորհրդարանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ