ԱՀ ԱԺ-ի «Արցախ - Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնում ֆրանսիացի բարեկամներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ար

 «Արցախ- Ֆրանսիա»  բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից։

Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը  ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում։

--00--ԼՀ