Սրընթաց գնում ենք դեպի անդունդ, պետք է Հայաստանում շուտ լուծել հարցերը. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Վտանգի առջև կանգնած է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը, դուք լավ չեք պատկերացնում, թե ոնց են այդ երկու մարմինն իրար շաղկապված, չի կարող մի մարմինը առանց մյուս մարմնի գոյություն ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ Հայաստանում հարցերը պետք է արագ լուծել, քանի որ սրընթաց գնում ենք դեպի անդունդը․ «Հարցերը պետք է արագ լուծել, որովհետև այս իշխանությունները ամեն օր մի հիմարություն կասեն կամ կանեն՝ դժվարացնելով իրավիճակը։ Մեր պետությունը չպետք է խեղճացած վազի ու օգնություն խնդրի, պետք է ուժ ցույց տա, իսկ դա մենք կարող ենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ