Հելեն Դադայանի աճյունը մայր հողին հանձնելու հնարավորություն չկա. այսօր նա կդառնար 21 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հել

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը գրել է՝ Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական ավտովթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի աճյունը դժբախտ պատահարից 20 օր անց էլ դեռ չի հասցվել Արցախ։ Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա   կդառնար 21 տարեկան․․․

«20 օր առաջ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարը խլեց 12 մարդու կյանք։ Զոհերի թվում էր արցախցի` ճարտարցի Հելեն Դադայանը։

Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։ Բնականաբար, առաջին խոչնդոտը Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան Արցախ տեղափոխել։ ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունը անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։

Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։

Հելեն, հուսով եմ՝ հոգիդ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս՝ այս անզորության համար ,որ մինչև հիմա, 20 օր անց, դու դեռ պառկած ես դիահերձարանի սառնարանում...

Հիշեցնեմ ՝ Հելենի ընտանիքը Արցախում է, Հելենի մարմինը՝ Հայաստանում»,- գրել է Վարդան Հարությունյանը։

 --00—ԼՀ