Ադդամի ճանապարհի հարցով շտապել պետք չէ, Բաքվին չպետք է կուլ գնանք. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Այն ինչ կատարվում է Արցախում դրան գնահատական տալու համար պետք է Արցախում ապրել, քո մաշկի վրա զգալ այն ինչ Արցախում տեղի է ունենում, տիրապետել այդ ներքին խմորումներին»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՝ փորձելով հստակ գնահատական չհնչեցնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, նախագահի հրաժարականին։

Ըստ Օհանյանի՝ տեղի ունեցող փոփոխություններին դրական պետք է նայել․

«Այս փոփոխությունները անհրաժեշտություն էին և դրական տեսանկյունից պետք է դրան նայել, իսկ մանացած բոլոր խնդիրները պետք  է այնտեղ լինել, որ հասկանալ»,- ասաց Օհանյանը։

«Կառավարության համակարգում պետք է փոփոխություններ այնպես արվեն, որ դրանք անցնցում լինեն, ժողովուրդը զգա, որ իշխանության են եկել մարդիկ, ովքեր ռազմավարություն են մշակում  և հստակ քայլերով գնում են առաջ» ,- ասաց նա։

Խոսելով Աղդամի ճանապարհից Օհանյանն ասաց․«Աղդամի ճանապարհի հարցով շտապել պետք չէ, Բաքվին չպետք է կուլ գնանք»։

«Եռակողմ հայտարարության մեջ նշված էր Լաչինի միջանցքի բաց լինելու և անվտանգ գործունեության մասին և պետք է ամենինչ անել, որ Լաչինի միջանցքը վերաբացվի »,- նշեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։