Մեկնարկել է Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հասարակական

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, մեկնարկել է Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհի շինարարությունը։

Ըստ ադրբեջանական իշխանությունների, այն կարեւոր դերակատարություն է ունենալու 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքների ինչպես սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ ադրբեջանական հիմնական տարածքի հետ ինտեգրացիայի գործում։

Ավտոճանապարհն ունենալու է 64,8 կմ երկարություն, 15 մետր լայնություն։ Այն ունենալու է երթեւեկության չորս գիծ, հանդիսանալու է Բարդա-Աղդամ ճանապարհի շարունակությունը։

--00--ԿԿ