Շառլ Միշելը Բաքվի հետ բախման դուռ բացեց, Աղդամի ճանապարհի գործարկումն արցախցիներին կառափնարան կտանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Միջազգային հանրությունը մոռացկոտությամբ է տառապում, ամեն օր պետք է հիշեցնել Լաչինի միջանցքի փակ լինելու մասին, պետք է տարատեսակ գործողություններ նախաձեռնել՝ դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան, պետք է ճնշումը ընդդեմ Ադրբեջանի ահագնացվի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Մելիքյանի համոզմամբ, Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակ է պահում բախումներ հրահրելու նպատակով, պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից սադրանքների և դրանց հակադարձելու պոտենցիալ կուտակենք:

Անդրադառնալով բրյուսելյան հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ ԱԳ նախկին նախարարը նկատեց, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն ավելի խորացրեց ստեղծված ճգնաժամը. «Շառլ Միշելի կողմից ցինիկ լկտիություն էր նման բան ասելը, նա ապուշ չէ, հասկանում է՝ ինչ է խոսում, նա, Աղդամի ճանապարհի մասին խոսելով, ստեղծված ճգնաժամը խորացրեց:

Միշելը նման հայտարարություն է անում առանց արցախահայությանը որևէ անվտանգության երաշխիքներ տալու: Եվրոպացի պաշտոնյան իր այդ քայլով արցախահայությանը մղում է կառափնարան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ