Արմավիրում կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

սատ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանրակապրտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝

1․ արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

2․սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:

Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

--00—ԼՀ