Կրեմլը անհանգստացած է տարածաշրջանում հանկարծակի էսկալացիայով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

պես

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  անդրադարձել է այս պահին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին նա շեշտել է, որ Կրեմլը մտահոգված է տարածաշրջանային էսկալացիայով, այժմ գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից։

Նա նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»։

Մամուլի քարտուղար հայտնել է, որ ռուս զինվորականները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ, և իրականացնում  են շփումներ ամենաբարձր մակարդակով։

Խոսելով Արցախում ռուսական կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին՝ ընդգծել է.«Նման որոշումները ձևակերպվում են զինվորականների կողմից, և դա համաձայնեցված է բոլոր կողմերի հետ։ Հնարավորություն կա խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​լուծմանը հասնելու»։

--00—ԼՀ