Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ Արցախում կարգ ու կանոն ապահովելու համար․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

304a42e9663f161ead3a3548c975e

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգ ու կանոն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահները գործում են եռակողմ հայտարարություններին համապատասխան․ «Մենք կշարունակենք քննարկել այս թեման մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ»,-ասել է նա։

--00—ՅՄ