ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դատապարտել են Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1120048

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և հակամարտության դիվանագիտական լուծման կոչ են արել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաքվի ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը,  Ֆրենկ Փալոնը, Յանգ Կիմը, Ջիմ ՄքԳավերնը, Դոն Բեյերը, Բիլ Քիթինգը, Գրեյս Մենը, Քեթրին Քլարկը, Դինա Տիտուսը և այլք։

«Մենք ամիսներ շարունակ գիտեինք, որ Ադրբեջանն Արցախի հայերի դեմ ցեղասպանական արշավ է իրականացնում», - գրել է Փալոնը՝ շեշտելով ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական յուրաքանչյուր գործիքի, այդ թվում՝ պատժամիջոցների օգտագործման կարևորությունը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ