Ընդդիմության վարչապետի թեկնածու ունենք, ժամանակին կներկայացնենք. Թևանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Իմփիչմենթի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ չեն հրապարակում վարչապետի իրենց թեկնածուի անունը, Թևանյանն ասաց անունը գաղտնի չի պահվում, տրամաբանական ընթացք կա՝ նշելով, որ այս պահին առաջնահերթ խնդիրներ կան` տեղահանված մեր հայրենակիցներին օգնելն ու Սյունիքի հարցը, քանի որ մտավախություն կա նաև Սյունիքի ուղղությամբ հարձակման։

Մանրամասները՝ տեսանայութում։

--00—ՅՄ