Գալստյանը և Պողոսյանը պարտվել են ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտերում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1120406

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիհավաքականի անդամներ Սլավիկ Գալստյանը և Հրաչյա Պողոսյանը պարտվել են բրոնզե մեդալիհամար գոտեմարտերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտիաշխարհի առաջնությունում խաղարկվեցին վերջին մեդալներն և Փարիզի Օլիմպիական խաղերիուղեգրերը:

Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի ևՕԽ ուղեգրի համար գոտեմարտում մրցեց Իրանից Մոհամադ Ռեզա Գերայի հետ և զիջեց 0:7 հաշվով:

Գալստյանն ԱԱ-ում պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաջորդաբար հաղթել էրԻտալիայի, Եգիպտոսի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին: Կիսաեզրափակիչում, սակայն,նա զիջել էր մրցակցին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգումՀայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը նույնպես մրցեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար: Հայըմբիշն մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց  սերբ Գեորգի Տիբիլովիի հետ: Նա պարտվեց0:4 հաշվով:

--00—ՅՄ