Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

dd

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, այդ մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։

Շատ շտապ, առանց հապաղելու»,- ընդգծել է նա։

--00—ՍՊ