Հայաստանում Կանադայի նոր դեսպան է նշանակվել Էնդրյու Թերներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

մա

 Կանադայի կառավարությունը Էնդրյու Թերներին  նշանակել է Հայաստանում Կանադայի նոր դեսպան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է The Canadian Press-ը։

Նշվում է, որ Էնդրյու Թերները Երևան կգործուղվի արդեն հաջորդ ամիս։

Ըստ The Canadian Press-ի՝ Թերների կենսագրությունը հիմնականում կապված է Մերձավոր Արևելքում կատարած աշխատանքի հետ, թեև նա նաև օգնել է մշակել Օտտավայի արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը:

--00—ԼՀ