Փաշազադեն խոսել է Վեհափառի հետ հանդիպման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

65142f3d00db565142f3d00db6169582162965142f3d00db365142f3d00db4

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա հայտարարել է, որ Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպում դեռ հնարավոր չէ։

Նա նշել, որ նման հանդիպումները տեղի են ունեցել պատրիարք Կիրիլի միջնորդությամբ, սակայն հիմա, իբր Վեհափառի կոչերի պատճառով հանդիպումը դեռ հնարավոր չէ։

«Նրա գործողությունները թույլ չեն տալիս, որպեսզի այդ հանդիպումը կայանա»,- ասել է Փաշազադեն։

--00—ՅՄ