ԵՄ ղեկավարները պետք է մտածեին ԼՂ ժողովրդի մասին, երբ համոզեցին Փաշինյանին այն Ադրբեջանի մաս ճանաչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Այս մասին «Վալդայ» ակումբում ելույթ ունենալիս նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պետք է ինտեգրման ինչ–որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է», - հավելել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ