ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ տարածքում արցախցիները հնարավորություն կունենան ստանալու իրավունքների պետական գրանցում ստացած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների պատճեներ,տեղեկանքներ և այլն։
Այս մասին տեղեկացնում են Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից՝ հավելելով, որ ՀՀ տարածքում տվյալների բազայի վերագործարկման աշխատանքների ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ՝ տեղակայման հասցեի,աշխատանքային ժամերի վերաբերյալ։
--00—ՅՄ