«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազալցակայանին, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

21

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանին, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Փրկարարները հոսանզագրկել են ավտոմեքենան և դադարեցրել լիցքավորման կայանից վառելիքի արտահոսքը։

 

--00—ԱՊ