Աֆղանստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ առնվազն 14 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

824757

Աֆղանստանի արևմուտքում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 06։41-ին (երևանյան ժամանակով՝ 10։41) Հերատ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հերատ նահանգի հանրային առողջապահության վարչության տնօրեն Մոհամադ Թալեբ Շահիդը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տուժել 78-ը։

--00—ՅՄ