Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը՝ չնայած Կարմիր խաչի կոչերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1121814

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակման հումանիտար դադար չի լինի մինչև ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված բոլոր պատանդները ազատ չարձակվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Իսրայելի հայտարարությունից առաջ Կարմիր խաչը կոչ էր արել թույլ տալ վառելիքի մուտքը Գազայի հատված, որպեսզի գերծանրաբեռնված հիվանդանոցները «չվերածվեն դիահերձարանների»։

Իսրայելի կողմից պաշարման պատճառով Գազայի միակ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, իսկ հիվանդանոցներում սպառվում է վառելիքը, ինչի հետևանքով նաև անհնար է դառնում գեներատորներով էլեկտրաէներգիա ստանալը։

«Գազայում էլեկտրաէներգիայի սպառման հետ մեկտեղ հիվանդանոցները զրկվում են էլեկտրական հոսանքից․․․ Կա վտանգ, որ առանց էլեկտրականության՝ հիվանդանոցները կվերածվեն դիահերձարանների», - հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին՝ շեշտելով, որ դա վտանգի տակ է դնում նորածինների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց կյանքը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ