Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն է տվել բանակցել Բաքվի հետ. Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն տվեց բանակցել Բաքվի հետ բոլորը քար լռությամբ լսեցին ու ձայն չհանեցին, շրջվեցին դեպի Հարությունյանը, իսկ նա գլխով ասաց՝ այո, դրանով ավարտվեց, հիմա ուզում եմ հասկանալ, այդ 5-րդ շարասյունը ինչի է այդպես գոռգոռում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

Բաբայանը նշեց, որ հիմա իր համար անհասկանալի է, թե ինչ է պատահել․ «Հիավանդացե՞լ են։ Քննչական վարչության տեղը գիտեն, դիմումները թող գրեն ուղարկեն այնտեղ, որ Բաբայանին դատեն։ Ես արդեն իրանց մասին գրել եմ, որպեսզի իրանցով զբաղվեն, կարո՞ւմ են, թող իրենք էլ գրեն»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ ձևաչափով են տեղի ունենում բանակցությունները, Բաբայանն ասաց՝ ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, տեղի է ունենում սկզբունքների համաձայնություն, երբ դրանք համաձայնեցվի Բաքվում դեմ առ դեմ նստելու են բանակցեն․ «Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ, իմ ժողովրդի համար պատրաստ եմ, հիմա որտեղ ձերբակալված պահում են այդտեղ դեռ 26 տարեկանում եմ եղել, երբ նստել եմ։ Նրանք ինձ չեն ձերբակալի, ձերբակալել են նրանց ում պետք է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ