«Իսրայելի կողմից հիվանդանոցի հրթիռակոծումը պետական մակարդակով ահաբեկչություն է»․ ԻՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2023-10-18_11-33-47

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) հոկտեմբերի 17-ին Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «El-Ehli Baptist» հիվանդանոցի ուղղությամբ իրականացված հարձակումը քննադատող հաղորդագրություն է տարածել, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Հաղորդագրության մեջ Իսրայելի հարձակումը որակվել է որպես պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն:

«Այս հանցագործությունը կազմակերպված պետական ​​ահաբեկչություն է, որն արժանի է պատասխանատվության և պատժի»: Բացի այդ ԻՀԿ-ն վերոհիշյալ գործողությունը որակվել է որպես պատերազմական և մարդկությանն դեմ իրականացված հանցագործություն:

Նշենք, որ նախնական տվյալներով, հոկտեմբերի 17-ին Իսրայելի կողմից հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով մահացել է 500 մարդ:

--00—ՅՄ