«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանք չի շահագործվում. ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-0x0wh-786x458z-1 (4)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանք չի շահագործվում։

«Ջրաձորի դիատոմիտի հանքավայրը, որը շահագործվել է դեռևս Խորհրդային Միության տարիներից, չի գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Հանքավայրի շահագործման արդյունքում ստացվում է դիատոմիտային ֆիլտրող փոշի»,-ասվծ է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ