Պնդում կա, որ Եգիպտոսում Էրդողանի մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով է անցկացվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_3

Թուրքական մամուլում լայն շրջանառություն է գտել եգիպտական մեդիայում տարածվող պնդումներն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է հոկտեմբերի 21-ին Եգիպտոսում տեղի ունենալիք «Գազայի խաղաղության միջազգային գագաթնաժողովին»:

Նշվում է, որ նման գագաթնաժողովի անցկացման մասին տեղեկություններ է տարածել եգիպտական մամուլում հավաստի տեղեկությունների հրապարակմամբ հայտնի «Al-Masry Al-Youm» թերթը:

Պնդման համաձայն՝ Էրդողանից բացի գագաթնաժողովին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Կատարի, Հունաստանի, Պաղեստինի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ),  Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդիան Արաբիայի, Իրաքի, Իտալիայի և Կիպրոսի Հանրապետության առաջնորդները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ