Ֆուտբոլի ազգային ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

ֆ.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 4 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 95-րդն է: Վարկանիշային նախորդ աղյուսակում Հայաստանի ընտրանին 91-րդն էր:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Լավագույն տասնյակում են նաև Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան:

--00--ԼՀ